Գալուստ Սահակյանին ընդդիմությունն է թույլատրել
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօր հիշեց իր վերջին զանգը։ Նա պատմեց լրագրողներին, որ իր ավարտելու տարիներին, ոչ ժելեյած մազերով տղաներ կային, ոչ էլ ավտոմեքենաներից գոռացող աղջիկներ։ Արմեն Մարտիրոսյանը ասում է, որի իրենք ավելի համեստ եղել, գնացել են եկեղեցի, որից հետո փոքրիկ խնջույքով նշել են Վերջին զանգը։
Լավ հուշերից հետո Արմեն Մարտիրոսյանը միանգամից անցավ քաղաքականության։ «Ժառանգության» փոխնախագահը վստահ է, որ նախագահական ընտրություններից հետո հնչած բազմաթիվ շնորհավորանքների հատուցման պահն է ու հավելում է, որ այդպես էլ պետք է լիներ. «Այսօր երկրի նախագահը Սահմանադրությամբ իր վրա դրված լիազորությունները չի իրականացնում: Նա պետք է այնպիսի քայլեր ձեռնարկեր, որպեսզի այսպիսի արտագաղթ չլինի, քանի որ դա ազգային անվտանգության խնդիր է»:
Միջազգային ճնշումներին հակազդելու հնարավորություն Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, իշխանությունը չունի.«Հռետորաբանությամբ առկա խնդիրները չեն լուծվում: 2007 թվականից սկսած բյուջեի ծրագրում, կառավարության ծրագրի հաստատման ժամանակ նշվում է, որ 0,4-06 տոկոսով պետք է ստվերը կրճատվի, սակայն որևէ էական դրական փոփոխություն չի լինում: Ստվերն ինչպես եղել է, այնպես էլ մնալու է, որովհետև կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկելու, և չի էլ կարող, որովհետև սպասարկում է այն խավին, որն իրեն «ստեղծել» է»:
Արմեն Մարտիրոսյանը չի բացառում, որ կարող է արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, սակայն հավելում է. «Եթե այնպիսի ընտրություններ են անելու, ինչպիսին մեր նախորդ ընտրություններն էին, ավելի լավ է չարվեն»:
Անդրադառնալով Գալուստ Սահակյանի ԱԺ-ում ելույթին նա ասաց. «Գալուստ Սահակյանն իրավունք ունի այդպիսի խոսքեր ասել, որովհետև ընդդիմությունը երբեք իշխանությանը չի պատժում ատկատների ու ձախողումների համար»:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի ընդդիմության միասնությունն անգամ ոչինչ չի կարող փոխել. «Եթե նույնիսկ ընդդիմությունը պառակտված է, ինչ -որ քայլեր չեն անում, միևնույն է` ամբողջ պատասխանատվությունն իշխանության վրա է»: