Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նայեք ձեր քաղաքական հետագիծը» (տեսանյութ)

Քաղաքականություն
552880fe305738689a09a08a611771f5

ՀՀԿ-ն չի վախենում առողջ քննադատությունից: ԱԺ-ում այսօր իր արտահերթ ելույթում նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Այս երկու օրերի ընթացքում ամբիոնից բազմաթիվ ու բազմաժանր քննադատություն լսեցինք, լսեցինք նաեւ ելույթներ, որոնք միայն ու միայն չարությամբ էին լցված: Սակայն այս դահլիճում ես չլսեցի այլընտրանքային ծրագիր,քննադատելու հետ մեկտեղ պետք է առաջարկին նաեւ դա. երեւի տղերքը մոռացել էին, ուրեմն այդ քննադատությունը գրոշ չարժե»,-ասաց նա:

Ըստ նրա՝ Տիգրան Սարգսյանի կառավարությունը տարբերվում է նրանով, որ լսելու եւ ինքնաքննադատության կարողություն ունի. «Երբեւէ լսե՞լ եք, որ ընդդիմադիրները խոսեն իրենց ձախողումներից: Վստահության մասին այս ամբիոնից խոսում են մարդիկ, որոնց քաղաքական ուժի կողքին իրենց նախկին անդամները չեն մնացել: Բարոյական դասեր տալուց առաջ նախ եւ առաջ նայեք ձեր քաղաքական հետագիծը: Արդարության առաջ չմեղանչելու համար ասեմ, որ այո, այս կառավարությունը եւս ունեցել է թերություններ, սակայն նրա քայլերը եւս թիրախային են եղել: Իսկ նոր կառավարությունն ունի այն բոլոր հնարավորությունները, որ կյանքի կոչի ներկայացված ծրագրային բոլոր դրույթները»:

Իր ելույթում Էդուարդ Շամազանովը եզրափակեց, որ լավատեսը յուրաքանչյուր դժվարության մեջ հնարավորություն է տեսնում, իսկ հոռետեսը՝ յուրաքանչյուր հնարավորության մեջ՝ դժվարություն:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ հայտարարեց, որ բացառված չէ, որ կառավարությունը այս ծրագիրը եւս ձախողելու է. «Սակայն ուզում եմ հիշեցնել, որ մեզնից յուրաքանչյուրի պարտքն է մեզնից հետո թողնել երկիր, որ հպարտության տեղիք տա: Ցավոք, այս ծրագիրը դրա հնարավորությունը չի տալիս»: