Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարոն Աբրահամյան, ո՞ւմ եք հրավիրել

Քաղաքականություն
87dc6522dea011a7ce2962582a7498b5

«Եկեք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնությունը նամակ է հղել Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյանին։

Նամակը ներկայացնում ենք ստորեւ.


Պարոն Աբրահամյան,

Ազգային ժողովի պաշտոնական լրահոսից տեղեկացվել ենք, որ Ազգային ժողովում ս. թ. մայիսի 23-ին ժամը 18.00-ին գազի սակագնի սպասվող փոփոխության հետ կապված Ձեր նախաձեռնությամբ կկազմակերպվելու է քննարկում, որին հրավիրվելու են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, կառավարության ներկայացուցիչներ:

Որպես շահագրգիռ հանրություն և մտահոգ քաղաքացիներ, ցանկանում ենք տեղեկանալ, թե՝

1) հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ ինչու՞ ներգրավված չեն հրավիրյալների ցանկում,
2) արդյո՞ք այդ քննարկումը բաց է լինելու և ցանկացողները կարող են մասնակցել,
3) արդյո՞ք ԶԼՄ-ների համար մուտքն ազատ է:

Այնուամենայնիվ, առաջարկում ենք Ձեզ ս. թ. մայիսի 23-ին ժամը 18.00-ին նշանակված քննարկման ընթացքում մասնակից դարձնել նաև հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին (շահագրգիռ հանրությանը):