Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայր Աթոռին հրավեր չի ուղարկվել

Հասարակություն
07d64737c3873e1772fc01dacb6faac8

Մայր Աթոռում օրերս  գումարվել է Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական-աստվածաբանական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննության են առնվել միջեկեղեցական, հասարակական և ներեկեղեցական տարաբնույթ հարցեր:

Խորհուրդն անդրադարձել է նաև օրեր առաջ` մայիսի 10-11-ին, Երևանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած «Եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների մոդելները. ժամանակակից միտումներ» միջազգային գիտաժողովին: Արձանագրվեց, որ գիտաժողովի կազմակերպիչների կողմից Մայր Աթոռին գիտաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր չի ուղղվել և դատապարտելի համարվեց այս առնչությամբ կազմակերպիչների կողմից ապատեղեկատվության տարածումը: Խորհուրդը նաև ապակառուցողական համարեց, որ կազմակերպիչները գիտաժողովի գումարման աշխատանքներում չեն գործակցել Հայ Առաքելական Եկեղեցու հետ, երբ գիտաժողովում ընդգրկված էին նյութեր, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայ Եկեղեցուն: Աստվածաբանական խորհուրդն անընդունելի համարեց նաև գիտաժողովի ընթացքում հնչեցված միակողմանի գնահատումներն ու ոչ առարկայական տեսակետները, որոնք չեն կարող նպաստել երկրի հոգևոր-կրոնական կյանքում համերաշխ և գործակցային մթնոլորտի ձևավորմանը և լուրջ մարտահրավեր են դառնալու Հայաստանում` խղճի ազատության իրավունքի իրացման ճանապարհին:

Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը։