Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վնասվել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ մտնող խողովակը

Հասարակություն
a2804836aff02d8693e5ed14165c350a

Մայիսի 21-ին Արարատի մարզի Խարբերդ գյուղի 6-րդ փողոցի թիվ 12 տան մոտակայքում վնասվել է ջրատար խողովակ, ինչի հետևանքով ջուրը լցվում է տները:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման և Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

Տեղում պարզվել է, որ էլ. սյուն տեղադրելու ժամանակ վնասվել է այդ տարածքով անցնող «Նաիրիտ գործարան» ՓԲԸ մտնող ջրատար խողովակը: Ջրատարի շահագործման ժամանակ տեղի է ունեցել ջրի մեծ ծավալի արտահոսք, ջրածածկվել է Խանգելդյանին պատկանող հողատարածքը (մոտ 200 քմ) և 6-րդ փողոցի երթևեկելի մասից մոտ 300 մ հատված, իսկ էլ. սյունն էլ թեքվել է:

Դեպքի վայր են մեկնել նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ ԲՏևԱՀՎԿ վարչության քիմիկ-հետախույզները:

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների կողմից խողովակում դադարեցվել է ջրի հոսքը: Էլ. ցանցի աշխատակիցների կատարել են էլ. սյան ապամոնտաժման աշխատանքներ: