Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆ. Մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնությունն անվճար է

Հասարակություն
c95e5a27925cc16aabffac47feebaae7

Առողջապահության նախարարության հայտարությունը.

Էլեկտրոնային լրատվամիջոցներում այսօր տարածում գտած տեղեկատվությունը, թե իբր երեխաների բուժումը Հայաստանում այլևս վճարովի է, իրականությանը չի համապատասխանում։

Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ 0-7 տարեկան երեխաների բուժումը Հայաստանում բացառապես անվճար է։ Սահմանված այդ կարգը որևէ մեկը չի կարող փոխել։

Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում Արթուր Սուլեյմանյանի հետ կապված դեպքի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողով, որի կատարած համակողմանի ուսումնասիրության արդյունքների մասին կտեղեկացնենք։