Տրանսպորտի ուղեվարձը չի՞թանկանա
Երևանի քաղաքային տրասպորտի ուղեվարձի թանկացման հարց չի քննարկվում։
Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում վստահեցրեց Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը։
«Ներքաղաքային երթուղիները սպասարկող տնտեսվարողները հայտ չեն ներկայացրել՝ ուղեվարձը թանկացնելու հետ կապված։ Այդպիսի հարց չի քննարկվում»,-վստահեցրեց Արթուր Գևորգյանը։
Ըստ շրջանառվող լուրերի, տրասպորտի ուղեվարձը թանկանալու է հունիսի 1-ից։
Կապի և տրասպորտի նախարարության Տրասպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանն «Ա1+»-ին հայտնեց, որ միջպետական և միջմարզային երթուղիները սպասարկող ընկերությունները դեռ հայտ չեն ներկայացրել ուղեվարձի թանկացման համար։
«Այսօրվա դրությամբ, մենք այդպիսի հայտ չենք ներկայացրել։ Նախարարությունը կազմակերպում է միջմարզային և միջպետական երթուղիները»,-ասաց նա։