Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոստանջյանը կոչ արեց գալ ԱԺ շենքի մոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
8650871df8ce98950a4ffafda03da097

ԱԺ այսօրվա քառօրյայի սկզբում ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ինքը մի քանի նախաձռենություն է ներկայացրել ԱԺ, սակայն դրանցից ոչ մեկը համապատասխան արձագանք չի ստացել. «Ի դեպ, առաջին նախաձեռնությանս ներկայացումից անցել է արդեն 7-8 ամիս»:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն հայտարարեց, որ ինքը չի հիշում՝ ինչ նախաձեռնությունների մասին է խոսքը. «Ասեք, կքննարկենք, անցկացնենք օրակարգ եւ երբ նպատակահարմար կլինի, կընգրկեմ ԱԺ մեծ օրակարգ»:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն հայտարարեց, որ հասարակությունը բուռն արձագանքեց գազի գնի թանկացմանը, հետեւաբար, ԱԺ նախագահը ինչ է նախաձեռնում այդ ուղղությամբ եւ արդյոք նա էլ է կողմնակից, որ սուբսիդավորվի գազի սակագինը.

«Իմ նախաձեռնությամբ մայիսի 23-ին տեղի է ունենալու քննարկում: Յուրաքանչյուր ապրանք ունի իր գինը. ՀՀ իշխանությունները միահեծան չեն կարող մեզ ձեռնտու գնով գազ ներմուծել: Այժմ մենք դեռ բանակցում ենք ՌԴ-ի հետ, որ հնարավորինս ցածր գնով ներմուծվի գազը»:

Շարունակելով իր միտքը՝ տիկին Փոստանջյանը հայտարարեց. «Չեք կարծում, որ մեր արտաքին քաղաքականության ձախողման արդյունքն է գազի գնի թանկացումը: Մասնավորապես դա վերաբերում է ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազանների անվճար տեղադրմանը: Սա մեր բացթողումն է, որ մենք չկարողացանք մեր ազգային ու պետական շահն առաջ մղենք, մեր ապրանքը՝ հողատարածքները, անվճար ենք տվել նրանց, մինչդեռ նրանք իրենց ապրանքը վաճառում են մեզ: Չեք կարծում, որ դա մեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է: «Ոչ, չեմ կարծում»,- արձագանքեց Հովիկ Աբրահամյանը:

Զարուհի Փոստանջյանը, պատասխանելով, հանդես եկավ կոչով. «Այսօրվա բոլոր իրադարձությունները նաեւ գազի գնի թանկացման հետ են կապված: Դա ՀՀԿ ապաշնորհ քաղաքականության հետեւանքն է: Ես կոչ եմ անում մեր քաղաքացիներին չհանդուրժել սա, եւ ձեր բողոքի ձայնը բարձրացրեք՝ գալով ԱԺ շենքի մոտ»: «Անջատեք տիկին Փոստանջյանի բարձրախոսը: Տիկին Փոստանջտյան, խոսեք ըստ էության»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:


Մինչդեռ տիկին Փոստանջյանն այս անգամ հարցն ուղղելով Հովիկ Աբրահամյանին, նորից կրկնեց կիր միտքը. «Չեք կարծում, որ ռուսական այդ ռազմաբազանները պետք է դառնան վճարովի, որպեսզի մենք կարողանանք այդպիսով մեր ազգային շահը մղենք առաջ»: «Առաջարկում եմ չշտապել ու սպասել ՌԴ-ի հետ բանակցությունների ավարտը, որից հետք պատրաստ եմ գրավոր պատասխանել ձեր առաջարկին»,- պատասխանեց Հովիկ Աբրահամյանը: