A
A
«Ադրբեջան. ժողովուրդների գերեզմանոց» ֆիլմի պրեմիերա (տեսանյութ)
Ստեփանակերտում տեղի ունեցել «Ադրբեջան. ժողովուրդների գերեզմանոց» ֆիլմի պրեմիերան՝ Ադրբեջանի կողմից մի շարք բնիկ ժողովուրդների պատմական հողերի բռնազավթման և դրանից բխող հետևանքների վերաբերյալ:
Ճակատագրերի նմանությունը հնարավորություն է տալիս հայերին լավագույնս գիտակցել պատմական իրադարձությունների ընթացքը և այդ ժողովուրդների՝ սեփական պետականություն ունենալու ձգտումը:
Ֆիլմում ներկայացված են բացառիկ արխիվային կադրեր: Այս մասին հայտնում է «Արցախում Սուվորովի եւ Մադաթովի անվան ռազմական ուսումնարան» ծրագրի իրականացման կոմիտեի մամուլի կենտրոնը։