ՊՆ պաշտոնյաներն ազատվել են աշխատանքից
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր աշխատանքային խորհրդակցության ժամանակ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ազատել է զբաղեցրած պաշտոններից։
Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա չհերքեց այն լուրը, որ պաշտոնյաների աշխատանքից ազատումը կապ ուներ մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում տեղի ունեցած դեպքի հետ։
Ըստ նախաքննության՝ զորամասում վիճաբանություն էր տեղի ունեցել զինծառայող Դավիթ Խաչատրյանի եւ Լյուքս Ստեփանյանի հետ, որի ժամանակ նա կրակել է Լյուքս Ստեփանյանի վրա։ Վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից նա մահացել է։ Հրազենային ծանր վնասվածք է ստացել նաեւ զինծառայող Հրաչյա Սարգսյանը։ Նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Անդրարադառնալով այսօր Լյուքս Ստեփանյանի դիակը Երեւան բերելուն՝ պարոն Հովհաննիսյանը նշեց, որ նախարարությունը միշտ էլ հետեւում է այդ դեպքերին եւ իր ուշադրության կենտրոնում պահում մահացածների ընտանիքներին։
Նրա խոսքերով՝ տարօրինակն այն էր, որ թեեւ մեղավորը խոստովանել է իր մեղքը, սակայն ծնողները աղմուկ են բարձրացնում։
Ի դեպ, այս պահին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցում է զինվորի հուղարկավորության արարողությանը։