Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեղը 2 տարի մնացել է մաքսային պահեստում (տեսանյութ)

Հասարակություն
aa8f38d60517f4ccbab8a0003996014c

«Կոլդեքս» անվանմամբ հայտնի դեղը 2 տարի մնացել է մաքսային պահեստում, իսկ մի քանի ամսից արդեն լրանում է նրա պիտանելիության ժամկետը։

Առողջապահության նախարարությունն արգելել էր դեղի խմբաքանակի մուտքը Հայաստան, քանի որ «Կոլդեքս» անվան տակ ավելացված է եղել նաեւ hotrem բառը, որը նշանակում է տաք ըմպելիք;

Այն մաքսային պահեստից դուրս է եկել վերջերս՝ դատական բոլոր ատյաններն անցնելուց հետո; Ներպետական ատյաններն անցնելուց հետո այն դուրս է եկել մաքսային պահեստից եւ այժմ կարող է վաճառվել;

Բազմաթիվ դեղեր այսօր դեռ պահեստում`հիմնական պատճառը դրանց փաթեթավորումն է;

«Թեեւ իրենք ունեն համապատասխան փորձագիտական լաբորատորիա, որը կարողանում է ռեալ գնահատել դեղի որակը, որակը, որպես կանոն, միշտ լինում է դրական, համապատասխանում է բոլոր չափանիշներին, բայց նրանք պատճառաբանությունը գտնում են ոչ թե որակի մեջ, այլ փաստաթղթեր։ Որակը մնում է երկրորդ պլանում, կարեւորը նրանց համար տուփի ձեւավորումն է, որը փաստի առաջ է կանգնեցնում»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Թեոֆարմ» ՍՊԸ տնօրեն Վահրամ Մատինյանը։


Գործարարը նշում է, որ իրենք մեծ գումարներ են ներդնում, դեղորայքը Հայաստան հասցնելու համար եւ հայտնվում են խիստ ռիսկային իրավիճակում, քանի որ Առողջապահության նախարարության եւ փորձագիտական կենտրոնի գործողությունները կանխատեսելի չեն։

«Մեր ներդրած գումարները մնում են այսպես ասած օդից կախված եւ տվյալ պրեպարատները սպասում են մաքսային պահեստներում իրենց վախճանին»,- նշեց նա։

Պարոն Մատինյանի խոսքերով` այս քայլերով առողջապահության նախարարությունը նպաստում է շուկայի մոնոպոլիզացիային։ Իսկ խնդրի լուծումը, ըստ ներմուծողի, մեկն է՝ բոլորը՝ Առողջապահության նախարարությունն ու փորձագիտական կենտրոնը պետք է ենթարկվեն Կառավարության 581 որոշմանը;
«Միտված էր հավասար տնտեսական դաշտ ստեղծելուն, փոքր եւ միջին բիզնեսի խթանելուն, բայց գործակալությունը եւ Առողջապահության տանդեմը միշտ խոչընդոտում են»,- ավելացրեց «Թեոֆարմ» ՍՊԸ տնօրեն Վահրամ Մատինյանը։

Այսօր Առողջապահության նախարարությունը նպատակահարմար չգտավ պարզաբանումներ տալ տեսանյութում՝ նշելով, որ իրենց ավելի երկար եթերաժամ է անհրաժեշտ; Հիշեցնենք, որ շրջանառվող դեղերի միայն 7-8 տոկոսն է արտադրվում Հայաստանում, իսկ մնացածը ներմուծվում է այլ երկրներից։