Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպանվածի հարազատները վերադարձան գյուղ (տեսանյութ)

Հասարակություն
a5e67203797eea6a72465ac082652584

Մայիսի 15-ին բանակում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանը կհուղարկավորվի իր հայրենի Վերին Գետաշեն գյուղում։

Ծնողները այդ որոշմանն են եկել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ զրուցելուց հետո։ Նրանք ցանկանում են պարզել իրենց որդու մահվան իրական պատճառները։

Սեյրան Օհանյանը զոհվածի հարազատներին հավաստիացրել է, որ լինելու է արդար քննություն, եւ եթե պարզվի նաեւ հրամանատարների մեղավորությունը, նրանք պատժվելու են։

Ի դեպ, այսօր մինչ Սեյրան Օհանյանի ժամանումը դեպքի վայր, Սեւան- Երեւան մայրուղում խոչընդոտվել է մի շարք լրատվամիջոցների գործունեությունը։