Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կազմակերպվեք, ինքնակազմակերպվեք և կապ հաստատեք մեզ հետ» (տեսանյութ)

Քաղաքականություն
30480ae7c04541631909ed8882fb84c4

«Մենք այսօր, ամեն ինչից առաջ պետք է կազմակերպվենք։ Հնարավոր չի լինի ազատագրել հայրենիքը։ Հիմա ի՞նչ անել։ Հիման առաջին հերթին վերաբերում է կազմակերպվելուն, այսօր պետք է կազմակերպվենք անկախ պետություն ստեղծելու նպատակով»,-Ազատության հրապարակում իր ելույթում նշեց Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։


«Մենք պետք է ստեղծենք աշխատող մեքենա, ձևավորենք ուժային կառույց, աջակցող խմբեր, որոնք կունենան հստակ գործառույթներ` մեր ծրագրի տարածում, մեր պատկերացրած այլընտրանքային ընտրությունների նախապատրաստում,-ասաց պարոն Սեֆիլյանը և հավելեց.- Խնդրեմ բոլորին կազմակերպվեք, ինքնակազմակերպվեք և կապ հաստատեք մեզ հետ։ Նույնանման կազմակերպման գործունեություն պետք է արվի նաև սփյուռքում»։


Ժիրայր Սեֆիլյանը տեղեկացրեց նաև, որ հանրահավաքները շարունակական են լինելու. «Հաջորդ հանրահավաքը կլինի հուլիսի 12-ին, ժամը 19-ին։ Իսկ մինչև հուլիսի 12-ը, 14 օրը մեկ՝ ամեն ուրբաթ իրազեկում-քննարկում ձևաչափով հանդիպումներ են կազմակերպվելու Ազատության հրապարակում։ Առաջին հանդիպումը կլինի մայիսի 31-ին, ժամը 19-ին, մենք կլսենք նաև մեր ժողովրդին, թե ինչ է մեզ ասում»։

Պարոն Սեֆիլյանը հայտարարեց, որ իրենք այսօր պաշտոնապես բարձրացնում են մեր երկիրն ազատագրելու դրոշը.«Կոչ եմ անում 88-յան շարժման ազնիվ մասնակիցներին, բոլորին մենք հրավիրում ենք միանալ այս շարժմանը։ Հաջորդ կոչս ուղղված է մեր ժողովրդին, մասնավորապես՝ երիտասարդությանը. չլքեք երկիրը ժողովուրդ, մենք սկսում ենք, մի լքեք, միասին պայքարելու ենք։ Ոչ կուսակցություններին, մենք եկել ենք, միասին ձևավորելու ենք քաղաքացիական բանակը։ Կեցցե, ազատ, անկախ, միացյալ Հայաստանը»,- իր ելույթը եզրափակեց Ժիրայր Սեֆիլյանը, որով էլ հանրահավաքն ավարտվեց։