Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գալու են՝ հանդիպելու Սարգսյանին ու Ալիեւին

Քաղաքականություն
7130bb25f346e8970222b821cc674809

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ այսօր քննարկել են ԼՂ խնդրի կարգավորմանը հասնելու ճանապարհները։

Ինչպես «Ա1+»-ը տեղեկանում է ԵԱՀԿ մամլո ծառայությունից, այսօր Կրակովում համանախագահները հանդիպել են նախարարներ Նալբանդյանին եւ Մամեդյարովին։ Հանդիպումներին ներկա է գտնվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են, որ անհրաժեշտ է խուսափել հռետորաբանությունից, որը կարող է ավելացնել լարվածությունը կամ վնասել կարգավորման գործընթացին։ ԱԳ նախարարների հետ քննարկել են նաեւ վստահության ամրապնդման միջոցները՝ հաշտեցմանն ուղղված:

Այս ամսվա ընթացքում Համանախագահները կայցելել տարածաշրջան՝ հանդիպելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին։