«Ճշմարտություն և արդարություն»՝ հանուն հայերի
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցությունների խմբի կողմից ներկայացվել է Հայոց ցեղասպանությանն առնչվող «Ճշմարտություն և արդարություն» օրինագիծը։
Ըստ «Ամերիկայի ձայնի» այն հորդորում է ԱՄՆ-ի նախագահին հիմք ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման ԱՄՆ-ի բազմաթիվ փաստաթղթեր և աշխատել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ, ինչի հիմքում պետք է ընկած լինի Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության փաստի և շարունակվող հետևանքների լիարժեք ճանաչումը և միջազգային հանրության կողմից այս հանցագործության վերաբերյալ ազնիվ, արդար և համապարփակ վճռի կայացումը:
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատին Հայոց ցեղասպանությանն առնչվող «Ճշմարտություն և արդարություն» օրինագիծը ներկայացրել են հանրապետական կուսակցության անդամ կոնգրեսականներ Մայքլ Գրիմն ու Դեյվիդ Վալադաոն և դեմոկրատական կուսակցության անդամ իրենց գործընկերներ Ադամ Շիֆն ու Ֆրենք Փալոնը: