Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

4 կետ՝ հանրահավաքի օրակարգում/ուղիղ (տեսանյութ)

Քաղաքականություն
83903fa6580ab5a86b865b12b9d394ef

Նախախորհրդարանը մայիսի 17-ին, ժամը 19-ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք:

Հանրահավաքի ընթացքում ներկայացվելու են.

1. Հայաստանում ձևավորված նորգաղութային կառավարման կեղեքիչ համակարգի համառոտ բնութագիրը և նրա տիրապետությունից ազգային-ազատագրական շարժման ծավալմամբ ազատվելու կենսական անհրաժեշտությունը,
2. Նորգաղութային կառավարման համակարգից դուրս ժողովրդի կամքն արտահայտող կառավարման մարմինների ձևավորմամբ և լեգիտիմացմամբ գործող վարչախմբի անցնցում հեռացման ծրագիրը,
3. Վարչախմբի հեռացումից հետո Հայաստանում նոր որակի պետության կառուցման ծրագրային մոտեցումները,
4. Ժողովրդին ազգային-ազատագրական կազմակերպված պայքարի մեջ ներգրավելու գործնական քայլերը:

Այս մասին հայտնում է Նախախորհրդարանի մամլո ծառայությունը։