Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդը սկուտեղ էր հափշտակել

Հասարակություն
ff65797e1a5239ca300dbf3dff2dabd4

Մայիսի 14-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին դիմած կինը հայտնել է, որ մարտին ոմն Կարեն խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով իրենից հափշտակել է 1950-ական թվականների արտադրության, 200.000 դրամ արժողության «Պիոներ» արձանիկը, իսկ ապրիլին նույն երիտասարդն այցելելով իր բնակարան և օգտվելով իր անուշադրությունից, առանց թույլտվության բացել է պահարանն ու հափշտակելով 200.000 դրամ արժողության արծաթյա բռնակով ճենապակյա սկուտեղը՝ դիմել է փախուստի:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարենը Երևան քաղաքի բնակիչ, 1965 թ. ծնված Կարեն Ա.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 15-ին ներկայացել է բաժին և խոստովանել հանցանքը:

Նախաքննությունը շարունակվում է: