Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Ալեքսանյանն ընդդեմ ՀՀ-ի՞ (տեսանյութ)

Հասարակություն
a703331758bedd5aa44fa5caf320b207

Պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված Փակ շուկայի քանդումը հանցագործություն է։ Հհենց շուկայի մոտ մեկ անգամ եւս ահազանգեց ճարտարապետ Պավել Ջհանգիրովը. «Գրված է, որ հուշարձանը չի քանդվելու, բայց հուշարձանը միայն ճակատը չէ։ Հետեւից շենքը քանդված է»։

Այսօր ճարտարապետն ու Փակ շուկայի ճակատագրով հետաքրքրված մի քանի քաղաքացիներ ակցիա էին անում։

Նրանք պահանջում են դադարեցնել շինարարությունը եւ պրոֆեսիոնալ նախագիծ կազմել։

«Ծրագրավորված մի արշավ է Հայաստանը զրկելու իր պատմական դեմքից»,- համոզված է գրող Արծվի Բախչինյանը։

Բոլոր պատկան մարմինները, այդ թվում նաեւ Տարոն Մարգարյանը բողոքի ակցիայի մասնակիցներին տարբեր խոստումներ են տվել՝ Փակ շուկայի սեփականատեր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ինքնագործունեությունը կանխելու վերաբերյալ։

« Մշակույթի նախարարությունն էլ, քաղաքաշինության նախարարությունն էլ, բոլորն էլ ասում են, որ ժողովուրդ, ոչինչ չի կատարվի, ժողովուրդ գնացեք հանգիստ նստեք, իրականում կառավարությունը, որոշում ընդունող այդ օղակները ցույց են տալիս, որ իրենք օլիգարխիայի դեմ անզոր են, եթե շատ են ցանկանում, որ ոչինչ չաղավաղվի»,- նշեց Արծվի Բախչինյանը։

Ակցիայի մասնակիցները այսօր իրենց սակավությունը բացատրեցին ոչ միայն անտարբերությամբ, այլ այս երկրում ինչ-որ բան փոխելու հավատի պակասով։

«Եթե ժողովրդի մեջ լինի միասնություն, իրազեկված լինեն՝ ինչ է կատարվում ոտքի կկանգնեն»,-համոզված է քաղաքացիական ակտիվիստ Գրիգոր Ղազարյանը։

Փակ շուկայի ճակատագրով մտահոգ մարդիկ իրենց հաջորդ բողոքի ակցիան կանցկացնեն Երեւանի քաղաքապետարանի դիմաց;