Կանցկացվեն հայկական առաջին տրանսպլանտ խաղերը
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 17-ին ժ. 15.00 «Դինամո» մարզադահլիճում կանցկացվեն Հայկական առաջին տրանսպլանտ խաղերը` Հայաստանի փոխպատվաստված օրգանով մարդկանց մասնակցությամբ:
Բացման արարողությունից հետո Դինամո մարզադաշտում կանցկացվեն սեղանի թենիսի մրցումները, այնուհետև լողի, բոուլինգի, դաշտային թենիսի և վազքի մրցումները` Ակվատեկ ջրային համալիրում, Արենա բոուլինգ և Օրանժ թենիսի ակումբներում:
Մայիսի 18-ին փակման արարողության ժամանակ կամփոփվեն արդյունքները, մասնակիցներին կտրվեն մրցանակներ, այնուհետև մի քանի շնորհավորական ելույթներից հետո տեղի կունենա տոնական համերգ և հրավառություն:
Միջոցառումները կազմակերպում է «Արաբկիր» բժշկական համալիրը՝ «ԱՍՏԵԼԱՍ Ֆարմա Յուրոպ» ընկերության աջակցությամբ:
Սպորտային խաղերին մասնակցությունը և հետագա մարզումները կնպաստեն Հայաստանի փոխպատվաստված օրգանով մարդկանց կյանքի որակի, նրանց ֆիզիկական և հոգեկան վիճակի բարելավմանը: Հայտնում է ԱՆ-ը։