Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՕՄ-ը պահանջում է սթափվել

Հասարակություն
fc37d266eedbb0898873d271fd4f536c

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում տիրող քաղաքական, սոցիալական և տնտեսական իրավիճակը օրըստօրե մեր ժողովրդին տանում է բարոյա-հոգեբանական անկման: Դարերի ընթացքում ամենածանր արհավիրքներին դիմակայած և իր դիմագիծը չկորցրած ազգը՝ ժողովուրդս հայոց, որը համաշխարհային մշակույթի հիմնադիրն ու կրողն է հանդիսանում, այսօր ամբոխի է վերածվում: Ժամանակի ընթացքում ստեղծված լավագույն ավանդույթները և արժեհամակարգը խարխլվում է:
Աբովյան քաղաքում կառուցված եկեղեցու օծման արարողության ՙhյուրասիրությունից՚ մինչև Պռոշյանի Պանթեոնում տեղի ունեցածի պատասխանատվությունը այսօր ընկնում է մեզանից յուրաքանչյուրի վրա, լինի դա դիմություն, ընդդիմություն, իշխանություն, պետական այր, կամ հասարակ քաղաքացի:

Անհրաժեշտ է սթափվել, քանզի արդարացում չունի՝ ոտնձգությունը ազգի ու հայրենիքի համար զոհվածի նկատմամբ է, անարգվել է Պռոշյանի Զորաց Պանթեոնի նահատակների հիշատակը:
Հայրենակիցնե՜ր, հա՜յը, հայի տեսակը իրավունք չունի ամբոխի հոգեբանությամբ առաջնորդվելու:
Ժամանակն է կանգ առնելու...

Հայաստանի Հայ Օգնության Միությունը հորդորում է, պահանջում է սթափվել և թշնամուն հատուկ վանդալիզմի երևույթներից ձերբազատվել:


Հայ Օգնության Միություն