Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցարարները հասան ՀԾԿՀ

Հասարակություն
0555b1ff69930645a3e4de348a5c884e

Գազի գնի թանկացման դեմ բողոքի ակցիայի մոտ 30 մասնակիցներն այսօր Կառավարության շենքի մոտից երթով հասան մինչեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը։

Նա նշեց, որ իրենք 90-օրյա ժամկետում պետք է քննարկեն գազի սակագնի թանկացման դիմումը եւ նոր որոշում կայացնեն։ Լրագրողների այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են ընդունել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դիմումը, Սողոմոնյանը պատասխանեց, որ երկուսն էլ փոխկապակցված են եւ զուգորդված պետք է վերանայեն, սակայն գազի գնի բարձրացման հետ կապված հստակ որեւէ որոշում դեռ չեն կայացրել։

Այս պահին ակցիայի մասնակիցները սպասում են, որպեսզի հանձնաժողովի որոշ անդամներ հանդիպեն լրագողների եւ ակցիայի մասնակիցների հետ եւ քննարկեն իրենց հուզող հարցերը։