Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի մոտ (տեսանյութ)

Հասարակություն
8dcc971b7e3fb7caa7bf2390fa27c4fa

Այսօր առավոտյան ժամը 10-ից կառավարության առջեւ են հավաքվել գազի գնի դեմ բողոքի ակցիայի մասնակիցները։ Նրանք պնդում են, որ գազի գնի թանկացումը կբերի երկրում այլ ծառայությունների թանկացման եւ կոչ են անում ՀՀ կառավարությանը վերանայել Հայռուսգազարտի առաջարկը։ Ակցիային ներկա է նաեւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով նշում է, որ գազի թանկացումը Հայաստանի ներքին եւ արտաքին սխալ քաղաքականության արդյունք է։

Ակցիայի մասնակիցները նշում են, որ սա կհանգեցնի ժողովրդի ծայրահեղ աղքատացմանը, քանի որ սոցիալական պայմաններից ելնելով՝ մարդիկ չեն կարող վճարել գազի վարձը։