«Արմավիան» դեռ դատարան չի դիմել
Հանրային խորհուրդը վաղը հնարավոր է կրկին քննարկի «Արմավիայի» առողջացման ծրագիրը։ Այն ներկայացվել էր շաբաթներ առաջ։
Ապրիլի 1-ից գործունեությունը դե ֆակտո դադարեցրած «Արմավիայի» ընդհանուր պարտքը միայն Հայաստանում կազմում է շուրջ 100մլն դոլար։
Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի գնահատմամբ բոլոր դեպքերում «Արմավիան» պետք է պարքերը մարի։ Թեեւ ճիշտ կլինի նաեւ նրան ելք գտնելու հնարավորություն տալը։
Արդեն 45 օր սնանկության գործընթաց սկսելու մասին հայտարարած ավիաընկերությունը դեռ չի դիմել դատարան՝ իրեն սնանկ ճանաչելու համար։ «Արմավիայում» առայժմ փաստաթղթեր են պատրաստում ու վերադարձնում այն տոմսերի արժեքը, որոնց տերերն այդպես էլ չօգտվեցին ընկերության ծառայությունից։
Դեռ հստակ չէ, թե ինչ է տեղի ունենում այս ոլորտում «Արմավիա»-ի սնանկության վերաբերյալ հայտարարությունից հետո։ Սակայն ակնհայտ է՝ տոմսի արժեքի թանկացում։ Այդ արձանագրել է անգամ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։
Հանձնաժողովի մամլո ծառայությունը,սակայն, վստահեցնում է, որ տոմսերի թանկացումը կապված չէ «Արմավիայի»՝ շուկայից դուրս գալու հետ։ Արտասահմանյան ավիափոխադրողները գնային փոփոխությունները կապում են սեզոնայնությամբ։ Նույնիսկ ընկերություններից մեկի՝ Ուկրաինական միջազգային ավիաուղիների ներկայացուցիչը Հանձնաժողովին վստահեցրել է, որ «Արմավիան» իրենց մրցակիցը չէ եւ չէր կարող տոմսերի գնի վրա Հայաստանի ազգային փոխադրողի հեռանալը ազդեցություն ունենալ։
«Արմավիայից» հետո որոշ չվերթներ փակվել էին։ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը որոշ օտարերկրյա ավիափոխադրողների օրերս տվել է թույլտվություն՝ նոր ուղղություններով չվերթներ իրականացնելու համար, ինչպես օրինակ՝ Ուֆա, Կալինինիգրադ, Բելգորոդ։