«Եթե չեք հասկանում, ապա...»
Այսօր Վարչական դատարանում քննվեց «Բարեւ երեւան» դաշինքի վստահված անձ Զարուհի Փոստանջյանի հայցը՝ ընդդեմ ԿԸՀ-ի: Տիկին Փոստանջյանը պահանջում է չեղյալ համարել ԿԸՀ-ի այն որոշումը, որով հանձնաժողովը մերժեց իր դիմումը քննարկման առարկա դարձնել ու վարչական վարույթ չհարուցեց: Նա պահանջում է պարտավորեցնել ԿԸՀ-ին վարչական վարույթ հարուցել իր դիմումի համաձայն: ԿԸՀ լիազոր ներկայացուցիչ Նունե Հովհաննիսյանը տիկին Փոստանջյանին խնդրեց մատնանշել ԸՕ այն հոդվածը, որով ԿԸՀ-ն իրավասու էր քննել տեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները: Տիկին Փոստանջյանն էլ ասաց, որ ԸՕ-ի համաձայն, ԿԸՀ-ն պատասխանատվություն է կրում ընտրությունների նախապատրաստման եւ ամբողջ ընթացքի համար;
Տիկին Հովհաննիսյանի մյուս հարցին, թե ըստ ձեր հայցադիմումի, ԿԸՀ ո՞ր որոշմամբ կամ գործողությամբ է խախտվել վարչական վարույթի մասին օրենքի երրորդ հոդվածի դրույթները, տիկին Փոստանջյանն ասաց. «Հստակ գրված է, կարդացեք հայցադիմումը, եթե չեք հասկանում, ապա...»: Միջամտեց դատավոր Կարինե Բաղդասարյանը, կոչ արեց կոռեկտ պահել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով