ՀՀՇ. Մի օգտագործեք մեր անվանումը
«Հայոց Համազգային Շարժում» հ/կ հայտարարությունը
2013թ.-ի մայիսի 14-ի հրապարակումներում զանգվածային լրատվության որոշ միջոցներ, լուսաբանելով մի խումբ մարդկանց մամլո ասուլիսը, օգտագործել են ՀՀՇ անվանումը և ՀՀՇ խորհրդանշանը:
Ի գիտություն բոլոր լրատվամիջոցների հայտնում ենք հետևյալը`
1. ՀՀՇ անվանումը և ՀՀՇ խորհրդանշանը պատկանում են Հայոց Համազգային Շարժում հ/կ-ին և գրանցված են ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից 26.03.2013թ.-ին (գրանցման համար` 211.171.760952):
2. Առանց ՀՀՇ հ/կ-ի համաձայնության ՀՀՇ անվանումը և ՀՀՇ խորհրդանշանը օգտագործելը համարվում է Կուսակցությունների մասին և Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքների խախտում:
ՈՒստի, խնդրում ենք զանգվածային լրատվության բոլոր միջոցներին իրենց հրապարակումներում և հաղորդագրություններում ՀՀՇ անվանումը և ՀՀՇ խորհրդանշանը օգտագործել միմիայն ՀՀՇ հ/կ-ի պաշտոնական հաղորդագրություններն ու հայտարարությունները հրապարակելիս կամ ՀՀՇ հ/կ-ի գործունեությանն առնչվող տեղեկատվություն տարածելիս:
Հայոց Համազգային Շարժում հ/կ
Նախագահ` Վ.Հայոցյան