Վարչական դատարանը լսում է «Բարեւ Երեւանի» հայցը
Այսօր ՀՀ վարչական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուզան Հակոբյանի, լսվեց «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանի հայցը՝ ԿԸՀ մայիսի 11-ին կայացրած 107-Ա որոշումը վիճարկելու մասին:
Հայցվորը պահանջում է ԿԸՀ-ին պարտավորեցնել քննարկել «Բարեւ Երեւան» դաշինքի մայիսի 10-ի դիմումը Երեւանի ավագանու ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու մասին:
Պետրոսյանի խոսքով՝ ԿԸՀ-ն որոշում էր կայացրել, որ այնտեղ լիազոր ներկայացուցչի դիմումն է, եւ որ չկան դաշինքի մաս կազմող սուբյեկտներն ու այդքանով մերժել էր, ինչը չի համապատասխանում իրականությանը:
Նիստի ընթացքում որպես պատասխանող հանդես եկած ԿԸՀ իրավաբանական բաժնի վարիչ Նունե Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ հանձնաժողովը որեւէ սկզբունք չի ոտնահարել, գործել է օրենքի համաձայն, ինչպես նաեւ խնդրեց դատարանից մերժել Պետրոսյանի հայցը, համարելով այն անհիմն:
Դատական նիստը կշարունակվի մայիսի 16-ին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝