Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոչ Տեր-Պետրոսյանի, ոչ Բուշի կարծիքը չեն հարցրել» (տեսանյութ)

Քաղաքականություն
4bc16b194aac319a77b470f0090b0113

Այսօր ՀՀՇ գաղափարախոսության վերածնունդն է: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեցին ՀՀՇ-ի հիմնադիր անդամներ Արարատ Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը:

Վերածնված ՀՀՇ-ի առաջին համագումարը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին, իսկ այս ընթացքում կզբաղվեն իրենց գրասենյակի, տարածքային կառույցների հարցերով: Ինչ վերաբերում է ՀՀՇ այսօրվա կենտրոնական գրասենյակին, ապա Ալեքսանդր Արզումանյանը ասաց, որ մեծահոգաբար նվիրում են այն ՀԱԿ-ին, քանի որ իրենք գույքի իրավահաջորդ չեն: Ի դեպ, վերածնված ՀՀՇ-ն արդեն դիմել է Արդարադատության նախարարություն, սակայն դեռ գրանցված չեն։

Մեր այն հարցին, թե արդյոք ՀՀՇ վերածնունդով քաղաքական դաշտում չի ձեւավորվում, ըստ էության, երկու ՀՀՇ, որոնցից մեկն այսօր վերանվանվել է ՀԱԿ եւ իրեն համարում է ՀՀՇ-ի իսկական իրավահարջորդը, Արարատ Զուրաբյանը նշեց. «Ստացվում է ՀՀՇ երկու իրավահաջորդ ուժ դաշտում, սակայն մի նկատառումով՝ ՀԱԿ-ը մի փոքր ընդլայնել է իր գաղափարախոսությունը, եւ նաեւ իրենց համագումարում ՀԱԿ-ը հայտարարեց, որ իրենք նոր քաղաքական ուժ են լինելու, իսկ մենք հավատարիմ ենք մնացել ՀՀՇ գաղափարախոսությանը: Թեեւ ՀԱԿ բոլոր անդամներն էլ մեր ընկերներն են»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ընդգծեց, որ ինքը մայիսի 2-ին «Ազատ դեմոկրատներ»-ից դուրս գալու դիմում է ներկայացրել եւ վերադառնում է հարազատ ակունքներ՝ ՀՀՇ:

Ինչ վերաբերում է ԱԺ-ում իր կարգավիճակին, ապա նա նշեց. «Ես մտել եմ խորհրդարան որպես «Ժառանգություն» խմբակցության անդամ ու ըստ կանոնակարգի՝ ես չեմ կարող դուրս գալ խմբակցությունից, բայց ԱԺ-ից դուրս ես կարող եմ հարել ցանկացած ուժի: Պետք է ասեմ, որ «Ազատ դեմոկրատներ»-ից ես դժգոհ չեմ»:
Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե ՀՀՇ-ն գեղի կլուբի է վերածվել ու դրա համար պետք է այն լուծարել ու վերանվանել, այսօրվա բանախոսները հայտարարեցին. «Մենք հպարտ ենք մեր անցյալով»:

Արդյոք ՀՀՇ-ն իր սկզբնական անունով վերականգնելով՝ հարցրե՞լ են Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքը, Ալեքսանդր Արզումանյանը նկատեց. «Ոչ նրա, ոչ էլ Բուշի կարծիքը չենք հարցրել, մենք ինքաբավ ուժ ենք, որ կարող են ինքնուրույն տնօրինել մեր քայլերը»