Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մառազմի մեջ են քառակուսի տեսնողները»

Հասարակություն
42caa9cd2db8519fcbb9885e30749625

Ժողովրդական դերասան Սերգեյ Դանիելյանը թեև չի դիտել «Անուշ» օպերայի նոր բեմադրությունը, սակայն չի ընդունում բողոքի այն ալիքը, որը բարձրացրել են որոշ մտավորականներ:

Դերասանը՝ Սերժ Ավետիքյանի բեմադրության վերաբերյալ որոշ մտավորականների նամակն ուղղված Սերժ Սարգսյանին նմանեցնում է նրան, երբ խորհրդային տարիներին իր պապը բողոքն արտահայտելու համար որոշում էր դիմել «Պրավդա» թերթին: Սերգեյ Դանիելյանի համար այս երևույթը ծիծաղելի է:

«Զարմանալի է` տեղը եղած վախտ դերասանները սկսում են` նախագահը լեգիտիմ է կամ լեգիտիմ չէ, վատն է, էս է, էն է, բայց հենց առիթ է լինում, որոշում են դիմել նրան: Մառազմի մեջ են բոլոր այն մարդիկ, ովքեր արվեստը տեսնում են քառակուսի, ովքեր բացի իրենցից ոչինչ չեն տեսնում, և ովքեր մտածում են, որ 21-րդ դարում կարելի է այդ թեմայով նամակ գրել նախագահին»,- ասում է դերասանը:

Սերգեյ Դանիելյանի համար հարց է` ինչու դիմել նախագահին այս կամ այն արվեստի գործի համար, եթե նախագահը դրանից ոչինչ չի հասկանում. «Աշխարհի բոլոր նախագահները գնում են Սունդուկյանի նման թատրոններ` քնելու: Գալիս են, քնում են և գնում են: Դրանից ավելի նրանք արվեստից բան չեն հասկանում»,- կարծում է դերասանը:


Սերգեյ Դանիելյանը դիմում է Սերժ Սարգսյանին` լուրջ չընդունել մտավորականների նամակները: «Եթե Ձեր քունը տանում է, մեկ- մեկ եկեք ներկայացում դիտելու: Քնեք, հետո գնացեք տուն: Դրանից ավելի իրավասություն Դուք չունեք: Պետք էլ չի։ Դուք այնքան խնդիրներ ունեք, որ եթե գոնե դրանց 30 տոկոսը լուծեք, ես շատ գոհ կլինեմ և հաջորդ անգամ կարող է Ձեզ ընտրեմ»,- Սերժ Սարգսյանին դիմեց դերասան Սերգեյ Դանիելյանը: