Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձերը ադաթ է, մերը՝ բեդա՞թ» (տեսանյութ)

Քաղաքականություն
ed345c539bfd7918a84072977f761aa9

«Մեր հասարակությունը իշխանությունների դեմ պետք է կարողանա հավաքական ու նպատակային պայքար տանի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Բարև Երևան» դաշինքի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը։

Ասուլիսին ներկա ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, ընդհատում էր տիկին Բախշյանին. «Դուք ուղիղ ասեք, որ պայքարում եք միայն իշխանություն վերցնելու համար, էդ է ձեր գերնպատակը»։

«Իսկ ձերը ո՞րն էր»,-հակադարձեց տիկին Բախշյանը, հավելելով, որ օրենք, Սահմանադրություն, ընտրություն, ամեն ինչ կեղծում են՝ միայն իշխանության մնալու համար. «Էդ ձերը ադաթ է, մերը՝ բեդա՞թ»։

«Ցանկացած ընդդիմություն աշխատում է, որ մի օր ինքը գա իշխանության և ցույց տա տարբերությունը»,-ընդգծեց տիկին Բախշյանը։

Պարոն Սուքիասյանի խոսքերով, ցանակացած կառույց, որտեղ ներկայացված կլինի առողջ ըննդիմություն, այդ կառույցն էլ ավելի ձգված ու էլ ավելի լավ կաշխատի։

«Այդ առումով ես ողջունում եմ, որ «Բարև Երևան» դաշինքը վերցնում է Երևանի ավագանու մանդատները և ինքը իր գործունեությամբ կարողանա օգտակար լինել Երևանի ավագանուն և քաղաքապետարանին»,-նշեց պատգամավորը։