Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախանձո՞ւմ են Սրբազանին,որ «Բենթլի» ունի

Հասարակություն
269b5ec209083b27ec7ad29894a97d3e

Երբ մարդիկ խոսում են որևէ հոգևորականի «Բենթլի» մեքենայի կամ ձեռք բերված հեղինակության մասին, Տեր Ղազար քահանա Պետրոսյանը հիշեցնում է, որ այդ հոգևորականը ոչ Բենթլիի համար է դարձել հոգևորական, ոչ էլ հեղինակության, այլ Աստծուն ծառայելու համար.

«Եվ ինքը, վերցնելուվ կրոնավորի լուծը, ինչպիսի տարիների միջով անցավ և ծառայեց Աստծուն: Նախատող ու հայհոյող ժողովուրդը հիմա էլ պետք է նախանձից տրաքվի, երբ որ տեսնի, որ ինքն այդ «Բենթլին» փնտրեց, և իր ողջ կյանքի երազանքը եղավ, տարբեր տեսակի հնարքներ բանեցրեց դրան հասնելու համար, բայց չունեցավ, իսկ այս մարդը, որ չէր փնտրել դա, ինքն ունեցավ»,- այսօր ասաց Բյուրավանի հոգևոր հովիվ տեր Ղազար քահանա Պետրոսյանը:

Տեր Ղազարի համար հասկանալի է, երբ եկեղեցուն քննադատում են աղանդավորները կամ անհավատները, որովհետև գիտի, որ նրանք ուզում են քանդել եկեղեցին:

«Ես ցավում են, երբ եկեղեցուն քննադատում է իմ եկեղեցու զավակը, այն էլ իզուր քննադատությամբ ինչ-որ մի մեքենայի համար: Ես միշտ քննադատողներին ասում եմ` եղե՞լ է քո կյանքում, երբ դու ստացել ես մի քիչ արժեքավոր նվեր, և վաճառել ու բաժանել ես աղքատներին: Երբ որ դու նման դեպք ունենաս քո կյանքում, այդ ժամանակ ես սիրով կընդունեմ քննադատությունդ»,- ասաց քահանան:

Հոգևորականն անդրադարձավ նաև Եվհովայի վկաների այլընտրանքային ծառայությանը:

Ասում է` այդ օրինագիծը լավ է միայն տեսականորեն, բայց գործնականում կիրառելով` այն կործանարար հետևանքներ կարող է թողնել։

«Շատ լավ կլինի, որ մարդը, իր համար ոտքը ոտքին գցելով, անցկացնի այդ երկու տարին։ Ոչ գերան կկրի, ոչ ոջիլ կտեսնի, ոչ էլ մուր ու վտանգ` առաջին գծի վրա կանգնած: Բայց սա կկոչվի դավաճանություն պատերազմական իրավիճակում»,- ասաց քահանան:

Հիշեցնենք, որ քննադատության թիրախում հատկապես հայտնվել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանը։