Այրվել է կուտակված անասնակեր
Մայիսի 14-ին, ժամը 07.04-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, գյուղի 2-րդ փողոցի թիվ 51 տան (պատկանում է Վ. Քոչարյանին) բակում այրվում է հացատան և անասնագոմի տանիքը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.34-ին, մարվել՝ 08.33-ին: Այրվել է տանիքից 50 քմ հատված և կուտակված անասնակեր:
***
Հրդեհ Արարատի մարզում
Մայիսի 14-ին, ժամը 06.22-ին ահազանգ է ստացվել, որ , որ Երևան-Արարատ ավտոճանապարհին՝ Տափերական գյուղի մոտակայքում, այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երասխ-Երևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.51-ին, մարվել՝ 08.06-ին:
Այրվել է Ա. Աբրահամյանին պատկանող վագոն-տնակը՝ գույքով (12 քմ):