58.9%-ը՝ դատավորներին համարել է բարեկիրթ
Համաձայն «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնիի» հարցումների՝ հանրության կեսից ավելին բավարարված են դատավորների աշխատանքով և ընդհանուր առմամբ՝վստահում են դատարաններին:
«ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնին» հրապարակել Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Դատաիրավական բարեփումների Ծրագիր 2-ի» շրջանակներում իրականացված Հանրային կարծիքի մոնիտորինգի և հարցումների արդյունքները:
Ուսումնասիրության առաջին կամ հիմնական փուլով ընդգրկվել են պատահական ընտրված 1.000 ռեսպոդենտներ՝ Հայաստանի բոլոր մարզերից:
Ըստ հարցումների՝ դատավորի բարեկրթության և քաղաքավարության վերաբերյալ արված հարցադրմանը լիովին կողմ են եղել 58.9%-ը, 19.8%-ը հայտնել է, որ հիմնականում համամիտ է, իսկ 8.9%-ը համաձայնել է՝ որոշակի վերապահումներով: Ընդհանրապես չեն համաձայնել 6.9%-ը:
Հարցվածների մոտ 77.7%-ը համաձայն է, որ դատավորը ցուցաբերել է մասնագիտական մեծ հմտություններ, այդ թվում որոշ մասը լիովին, իսկ որոշ մասը՝ որոշակի վերապահումներով:
Դատավորը հարգանք և վստահություն է ներշնչում հարցվածների 51.0%-ի մոտ լիովին, 16.3%-ի մոտ՝ հիմնականում, իսկ 7.9%-ի մոտ՝ վերապահումներով, այսինքն կարող ենք փաստել, որ հարցման մասնակիցների գրեթե 75.2%-ը վստահում է դատարանների, թեև որոշ մասի մոտ որոշ վերապահումներով:
Հարցման համար նախատեսված կետ է եղել նաև գործերի քննության արագությունը, որի պարագայում նույնպես արձանագրվել է դրական դինամիկայի նկատելի աճ:
Մասնավորապես, հարցման մասնակիցների դատական գործերը հիմնականում քննվել են 1-2 նիստերով, բացառությանբ ընդհանուր իրավասության դատարանների, որտեղ գործերի քննությունը մի փոքր ավելի երկար է տևում: