Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուշկինի դպրոցի 90-ամյա վետերանը (տեսանյութ)

Հասարակություն
4b0d127974c750848285807628dbdeca

Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմի վետերան Վերա Ջաղացպանյան/ Տոնկոնոգովային զանգահարում են աշխարհի տարբեր ծայրերից։

1941թ. Հայրենական մեծ պատերազմի ազդարարման ժամանակ Վերա Նիկոլաեւնան տասնյոթ տարեկան էր։ Ընդամենը մի քանի օր անց դպրոցի կոմերիտականներին երեք օրով ուղարկում են Բրյանսկի մարզ՝ բերք հավաքելու։ Այնտեղից նրանք չեն կարողանում վերադառնալ երկու շաբաթ։

«Մեր ծնողները ոչինչ չգիտեին, թեե որտեղ էինք, ինչ է մեզ պատահել։ Նրանց ասում էին, որ այնտեղ պատերազմն արդեն սկսել է։ Եթե ձեր երեխաները զոհվել են, ուրեմն դուք պետք է երջանիկ լինեք, քանի որ նրանք հայրենիքի համար են զոհվել։ Բայց երջանիկ ոչ ոք չդարձավ»,- պատմում է տիկին Վերան։

Վերա Տոնկոնոգովան Բրյասկում եղած ժամանակ երկնքում հաճախ էին հայտնվում ռմբակոծիչները, սկզբում ոչ թե ռմբակոծելու, այլ թերթիկները թափելու համար։ «Այնտեղ գրված էր՝ «Русские дамочки, не ройте ямочки, придут наши танки, сотрут ваши ямочки»,- հիշում է պատերազմի վետերանը։

Պատերազմի ողջ ժամանակ Վերա Նիկոլաեւնան աշխատել է Ստալինգրադի հոսպիտալում՝ որպես բուժքույր։

Ամեն տարի մայիսի 9-ին նա դարակներից հանում է բոլոր նկարները, որոնք պատմում են պատերազմի մասին։ Ասում է՝ այն, ինչ այսօր պատմում եմ ֆիլմերում, այն ժամանակ, այդ մասին չէին բարձրաձայնում։

«Բայց մենք հավատում էինք, հավատում էին, և մահից չէինք վախենում։ Այդ ֆիլմերը մինչ օրս արցունքներով են դիտում»,- վերհիշում է Վերա Նիկոլաեւնան։

Տիկին Վերան ազգությամբ ռուս է։ Հայրենական պատերազմի ընթացքում Դավիթ Ջաղացպանյանի հետ ամուսնանալուց հետո, տեղափոխվում է Երևան։ Շուտով աշխատանքի է անցնում Պուշկինի անվան դպրոցում, որտեղ էլ աշխատում է մինչ օրս։ Հատուկ շեշտում է՝ իր աշակերտների մեծ մասն այսօր ղեկավար պաշտոնների են, այդ թվում վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Այս տարի ամռանը Վերա Նիկոլաեւնան կդառնա 90 տարեկան։