Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթանակ՝ կնոջ հրամանատարությամբ (տեսանյութ)

Հասարակություն
f52d5e27ec3de420fa6d5ab4948ed680

Մանագիտությամբ ինժեներ Անահիտ Մարտիրոսյանը 1991թ.-ին մեկնել է մարտի դաշտ եւ ուղիղ առաջին գիծ: Բաքվում նրա աչքի առաջ ադրբեջանցիները սպանել էին ամենահարազատ մարդուն:

«Ես հայտնվել եմ առաջին գծում նաև նրա համար, որպեսզի թուրքը չանի էն , ինչ-որ արել է Բաքվում և Սունգայիթում։», -ասում է Անահիտը։

25 -ամյա Անահիտը հայոց բանակում ծառայում էր որպես բուժքույր, սակայն քաջության ու խիզախության շնորհիվ 1992թ-ի ապրիլին նրա վստահվեց «Անահիտ» անունը կրող ջոկատի հրամանատարությունը, որի բոլոր զինվորները տղամարդիկ էին։

Նրա գլխավորած ջոկատը հիմնականում մասնակցում էր Մարտակերտի պաշտպանական մարտերին։ Իրենց հաղթանակաների գաղտնիքը կին հրամանատարը համարում է նվիրումը։

«Սա ոգու հաղթանական է եղել, բարձր է եղել մեր հոգինն , քան նրանց զորքի քանակը, դրա համար էլ մենք հաղթել ենք», - հպարտությամբ ասում է Աանահիտը

Ջոկատը, որը ղեկավարում էր Անահիտը նույնիկ տրասնպորտային միջոց չուներ; բավարարվում էին ձիերով: Հետախուզական միջոցառումներից մեկի ընթացքում հրամանատարը կորցրեց պատերազմում ձիուն։

«Պատերազմում չամիչ ու փլավ չեն բաժանում» ասում է Անահիտը, սակայն հիշողություններում նաեւ ուրախ դրվագներ ունի։

Ազատամարտիկի կարծիքով՝ հաղթանակած զինվորը պետք է կարողնա հաղթանակած ապրի նաեւ խաղաղ պայմաններում։

«Մեր պետությունը պետք է իմանա, որ հաղթանակը իմ ընկերների շնորհիվ է », -ասում է Անահիտը։

Պատերազմի թոհ ու բոհով ապրած կինն այսօր հպարտ է մեր բանակով եւ իր անունը կրող թոռնիկով, եւ ամեն անգամ իր վաստակած շքենանշանները նրան ցույց տալով եւ զինվորական հագուստ ուսերին գցելով ասում է.

«Ես սիրում եմ իմ ազգը, իմ Հայաստանը, իմ մարտական ընկերներին»