A
A
Հաղթանակի յուրօրինակ զգացողությունը (տեսանյութ)
80-ամյա Սոբերտ պապն ամեն տարի մայիսի 9-ին նոր զգացողություններ է ունենում։ Իր կյանքի ընթացքում շատ բան է տեսել. բազմաթիվ հաղթանակներ, նաև պարտություններ, կորուստներ, սակայն Հայրենական պատերազմի հաղթանակը այլ զգացողություն էր։
Սոբերտ պապը 12 տարեկան էր, երբ պատերազմը սկսվեց, նա իր հորեղբայրներին, հայրիկին օգնում էր թիկունքից։
Նրա խոսքերով այդ տարիներին ոչ ոք չէր մտածում իր կյանքի մասին, առանց վարանելու բոլորը մարտի դաշտ էին շտապում։ Նույն իրավիճակին Սոբերտ պապն ականատես եղավ Արցախյան հերոսամարտի տարիներին։
Մանրամասները քիչ անց տեսանյութում.