Չոր թվերով չի, որ հաղթում են
«Շուշիի ազատագրումը եկավ փաստելու ,որ միայն չոր թվերով չէ, որ հաղթում են: Զիվորը պետք է նվիրված լինի ու սիրի իր հայրենիքն»,-կարծում ազատամարտիկ Արթուր Եղիազարյանը:
Նա համոզված է,որ թվաքանակով մեզ գերազանցող թշնամուց մենք Շուշին ազատագրել ենք կամավորների ու հայրենիքի նվիրյալների շնորհիվ:
Շուշիի առանձնակի գումարտակի ուսանողական ջոկատի հրամանատար Իգոր Սարգսյանը այսօր մեծ ցավով, բայց հպարտությամբ է հիշում իր զոհված ընկերներին:
«Մենք հաղթեցինք, քանի որ յուրաքանչյուրը գիտակցված գնում էր ինքազոհողության»,-վստահ է նա:
Իսկ ահա ազատամարտիկ Տիգրան Խանումյանը հիշում է, որ ընկերներից մեկի համար արդեն աղջիկ էին տեսել ու պատրաստվում էին Շուշին ազատագրելուց հետո ամուսնացնել:
«Ընկերս ազատագրման օրն ասեց,որ զգում է, պիտի մեռնի, ու եղավ այն ինչ եղավ, բայց այսօր մենք ունենք ազատ Շուշի»,- հիշեց նա:
Ինչ վերաբերում է մայիսի 8-ին Ադրբեջանում մի խումբ ծայրահեղականների կողմից հայկական դրոշի այրմանը`Արթուր Եղիազարյանը նկատեց.
«Թող միշտ ունենան դրոշ վառելու առիթը:Մեր ազատագրած Արցախը մերն է»,- եզրփակեց նա: