A
A
Ավտոբուսները չէին աշխատում
Մայիսի 9-ը ոչ աշխատանքային էր մայրաքաղաքային որոշ երթուղիներ սպասարկող ավտոբուսների համար։
Այսօր առավոտյան չէին աշխատում թիվ 14 եւ 36 համարի ավտոբուսները; Այս ավտոբուսները մեկը` Էրեբունի օդանավակայանի, իսկ մյուսը` Ներքին Չարբախից հասնում են մինչեւ Երեւանի փոքր կենտրոն:
Այսօր աշխատանքի շտապող ուղեւորները ստիպված էին այլ տրանսպորտ նստել, հասնել մինչեւ Գարեգին Նժդեհի հրապարակ եւ այնտեղից, այլ տրանսպորտով` աշխատանքի վայր:
Սակայն սա առաջին դեպքը չէ, երբ այս տրանսպորտային միջոցները լավ չեն աշխատում: Ըստ ուղեւորների՝ բոլոր տոներին, շաբաթ եւ կիրակի օրերին նույն իրավիճակն է;