Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

100-ամյա կնոջ մտորումները (տեսանյութ)

Հասարակություն
22d35ea5df745f40d8f3da07bb23370f

100-ամյա Սաթիկ Թորոսյանը 2-րդ համաշխարհային պատերազմի վետերան է: Այսօր նա ապրում է միայնակ, թոռները 88-ի երկրաշարժից հետո մեկնել են արտասահման, իսկ դուստրն արդեն 70 տարեկան է և մորը խնամել չի կարող: Սաթիկ Թորոսյանը ստանում է ընդամենը 28000 դրամ թոշակ, արդեն մի քանի ամիս չի օգտվում էլեկտրաէներգիայից, ջրից եւ գազից, քանի որ վճարումներ կատարելու հնարավորություն չունի: Չնայած տարիքին` առողջությունից շատ չի դժգոհում, երբեմն միայն հիշողության կորուստ է ունենում: «Գալա» ՀԸ