Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թեհրանի հայոց թեմն «ուտելու է» «Զանգ» ընկերությունը

Հասարակություն
1b9093dfc967f356e6b9de4032a1c820

«Արաքս» շաբաթաթերթից

Ըստ Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի ընթացիկ արեգակնային 1392թ. (2013-2014թ.) տարեկան նախահաշվի, «համայնքի ծախսերը փակելու համար», նախատեսված է այս տարի վաճառել ազգային կալվածներից՝ «Զանգ» ընկերությունը, 40 միլիարդ ռիալի դիմաց (մոտ մեկ միլիոն ու 200 հազար դոլար), որը պիտի լցվի համայնքի բյուջեի բացից առաջացած անտակ հորի մեջ, որ վերջում էլի մեկ միլիարդ ռիալ բաց է մնալու:

Հիշատակենք, նախահաշվում Սրբազան Հոր և նրա օգնականի կեցության ծախսը կազմում է՝ 2 միլիարդ 200 միլիոն ռիալ, իսկ Թեհրանի հայոց թեմի ողջ քահանաների ռոճիկն ու հատուցումը՝ մեկ միլիարդ 250 միլիոն ռիալ, Կարիքավորներին օժանդակող մարմինը նույն ժամանակահատվածում կարող է ծախսել մեկ միլիարդ 276 միլիոն ռիալ: Դաշնակցություն կուսակցության օղակներից համարվող ՀՈւՍԿ հաստատության «Պայման» եռամսյա թերթի տպագրությանը, որն ի միջի այլոց տպվում է կուսակցության պատկանող «Ալիք» տպարանում, նախատեսված է հատկացնել 600 միլիոն ռիալ, այսինքն յուրաքանչյուր համարն համայնքի վրա նստում է 150 միլիոն ռիալ:

Եվ որպես լրացում հավելենք, որ Թեհրանի հայոց միջնակարգ դպրոցների համար նախատեսված է ծախսել, ընդամենը, մեկ միլիարդ 380 միլիոն ռիալ:

Հիշեցնենք նաև, որ ազգային բյուջեից «պարտքի անվան տակ» դարձյալ ՀՅԴ-ին ենթակա ՀՄ «Արարատ» կազմակերպության տարածքի համար վարձավճարի (նույն կուսակցության սխալի հետևանքով) դիմաց վճարված երեք միլիարդ ռիալի մեծ մասը ու նաև «Ալիք» հաստատության նոր շենքի համար ազգային բյուջեից դուրս գրված 900 միլիոն ռիալը դեռ չեն վերադարձվել, և ընդհանրապես, հիշատակված չեն նաև նախահաշվում: