A
A
Թունավորում
Մայիսի 7-ին, ժամը 07.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ մայիսի 6-ին, ժամը 18.10-ի սահմաններում թունավորման նշաններով Եղեգնաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել Գագարինի փողոցի թիվ 9 տան բնակիչ` 1991 թ. ծնված Ա. Բաբլոյանը, ով, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:
***
Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Մայիսի 7-ին, ժամը 05.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի փողոցի թիվ 20 շենքի 42-րդ բնակարանի բնակիչը վատառողջ է. բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը:
Փրկարարներն իջեցրել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել 1939 թ. ծնված Դ. Անտոնյանին: