Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցորենի ալյուրն ու կրծքով կերակրելը

Հասարակություն
c7eb3d3f0e60b1e8ba181f69c44662ee

Մայիսի 7-10-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի «Երեխաների շրջանում թերաճության նվազեցման նպատակով ազգային ռազմավարությունների ուժեղացումը» թեմայով տարածաշրջանային աշխատաժողով, որին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի և Ալբանիայի կառավարությունների, միջազգային և հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 

Մինչ աշխատաժողովը ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանին այսօր հանդիպեցին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Նունե Մանգասարյանը։

Դերենիկ Դումանյանը նշեց, որ Հայաստանը ևս, կարևորելով երեխաների և մայրերի սնուցման բարելավման խնդիրը, հանդես է գալիս մի շարք նախաձեռնություններով։ ՀՀ կառավարությունը հաստատել է ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը, իսկ ՀՀ Ազգային ժողովը վերջերս առաջին ընթերցմամբ ընդունել է «Երեխաների կրծքով կերակրման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքի նախագիծը։ 

Ի լրումն այլ նախաձեռնությունների` Դերենիկ Դումանյանը նաև ասաց, որ ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկություն է ներկայացրել 2014-2016թթ. ՄԺԾԾ-ում ընդգրկել «Վաղ տարիքի երեխաների սնուցման բարելավման ծրագիրը», ըստ որի միջին ժամկետ հատվածում նախատեսվում է թերսնուցման նվազեցման նպատակով իրականացնել հանրային իրազեկման աշխատանքներ։ Նա հույս հայտնեց, որ կաևոր այս խնդրի շուրջ կշարունակվի ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունը և հաջողություններ մաղթեց «Երեխաների շրջանում թերաճության նվազեցման նպատակով ազգային ռազմավարությունների ուժեղացումը» տարածաշրջանային աշխատաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին։