Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գազելի» վարորդը մահացել է

Հասարակություն
6d2fb46cafdca93f592cb0e17c270f64

Մայիսի 2-ին Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցում` դատարանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ "ԳԱԶել" մակնիշի 35 OD 880 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Սարգսյանը ինքնազգացողության վատացման պատճառով կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հենվել ճամփեզրին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` շտապօգնության աշխատակիցները վարորդին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, ով ճանապարհին մահացել է: