Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արմմոնոն» առաջընթաց է գրանցում

Հասարակություն
2de5eb2111df1ccbba1911f8fe8e3bc4

Երեւանում անցկացվող «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնն արդեն ավարտվեց: Փառատոնի հյուրերն ու կազմակերպիչները վստահեցնում են, որ «Արմմոնոն» իր շուրջն է գրավում նոր համակիրների:

6 օր տեւած միջազգային փառատոնին այս տարի ներկայացվեցին 22 մոնոերկայացումներ: Ի դեպ, այս տարի «Արմմոնո»-ի յուրահատկությունը այն էր, որ կային նաեւ դեբյուտային մոնոներկայացումներ:

«Այս տարի երիտասարդների ցանկությունը` մասնակացել փառատոնին աննախադեպ էր: Մենք դիտեցինք դեբյուտից՝ 4 հետաքրքիր ներկայացում: Ինչպես նշեցին մեր բոլոր հյուրերը ներկայացումները շատ հետաքրքրիր էին, շատ բազմերանգ, խաղացվում էին լեփ- լեցուն դահլիճներում»,-ասում է փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:

Այս տարի փառատոնը լեհական ուղղվածություն ուներ: Արդեն ամեն տարի ավանդական է դարձել փառատոնի համագործակցությունը դեսպանատների հետ:

««Արմմոնոն» առաջընթաց է գրանցում: Իրականում այդպիսի քանակությամբ երիտասարդ հադիսատես, որոնցով լցվում են դահլիճները, ես չեմ տեսել ոչ մի երկրի մոնոներկայացումների փառատոնին»,-ասում է մի շարք մոնոներկայացումների միջազգային փառատոնների տնօրեն Նինա Մազուրը: