Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շտապ օգնության մեքենաներ»՝ ընտրության օրը

Հասարակություն
cbd45fc9d2229d52d127b08150c8fea9

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Երևանի ավագանու ընտրություններ-2013» իրավական նախաձեռնությունը, որի նպատակն է իրավական օգնություն տրամադրելու միջոցով պաշտպանել մարդկանց իրավունքներն ընտրական գործընթացում: Նախաձեռնության շրջանակում գործում է 080-080-804 թեժ գիծը, որով մեր իրավաբանները անվճար խորհրդատվություն են տրամադրում ընտրություններին առնչվող ցանկացած հարցով։

Ընտրությունների օրը՝ մայիսի 5-ին, գործելու են «իրավական շտապ օգնության» մեքենաներ` լրագրողի, դիտորդի և փաստաբանի կազմով։ Մեքենաները շրջելու են Երևանի ողջ տարածքով և, անհրաժեշտության դեպքում, արձագանքելու են թեժ գծին ստացված ահազանգերին։