A
A
Երեւանից եկել էին ծառ տնկելու
Դիլիջանի ազգային պարկում անցկացվեց ծառատունկ, որի արդյունքում 1 հա տարածքում տնկվեց շուրջ 1500 ծառ։ Տնկվեցին հացենիներ, լորենիներ, ինչպես նաեւ մրգատու ծառեր։ Բնակիչները վաղ առավոտից պատրաստվել էին այս տոնակատարությանը։
Ծառատունկին ներկա էին ազգային պարկի աշխատակիցներ, ինչպես նաեւ ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը։
«Այսօր Աշխատավորի օրն է եւ այս առումով ծառատունկն այսօր խորհրդանշական է։ Այս տարածքը ընտրված է այնպես, որ մենք կարողանանք պահպանման խնդիրներն ապահովենք, այս տարածքը թույլ է տալիս նաեւ բարձր կպչողականություն ապահովել»,- ասաց Բնապահպանության նախարարը։
Նախարարը անձամբ տնկեց մի քանի ծառ ու ջրեց դրանք։