Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայթյուն Պրահայում (տեսանյութ)

Հասարակություն
a3f219ae9bddbaed42f352bb2e0663c1

Չեխիայի մայրաքաղաք Պրահայի կենտրոնում այսօր ուժգին պայթյունի հետեւանքով առնվազն 40 մարդ է վիրավորվել, կան փլատակներում մնացածներ։

«Ազատություն» ռադիոկայանի համաձայն` պայթյունը տեղի է ունեցել Դիվադելնի փողոցի շենքերից մեկում՝ ազգային թատրոնի շենքից ոչ հեռու:

Ոստիկանությունը հավանական է համարում, որ պայթյունի պատճառը գազն է եղել: Շենքում պատահարի պահին եղել է տասնյակից ավելի մարդ:

Հրշեջ ծառայությունից փոխանցել են, որ մահվան դեպքերի մասին հաղորդում չկա, հարեւան շենքերից մարդիկ տարհանվել են: