Տարօրինակ նվեր. Կանաչի փոխարեն ասֆալտ (տեսանյութ)
Ավագանու ընտրություններին ընդառաջ երեւանյան բակերից մեկում սկսել են բետոնապատել եւ վերացնել կանաչ տարածքները՝ խաղահրապարակ կառուցելու նպատակով:
Իսահակյան 14 եւ Նալբանդյան 49 շենքերի բնակիչները բողոքում են եւ պահանջում դադարեցնել շինարարական աշխատանքերը իրենց բակի կանաչ տարածքներում:
«Ես ասում եմ ձեզ համար ցիվիլ ապրելը ասֆալտի վրա ապրելն է, մեզ համար ցիվիլ ապրելը կանաչի վրա ապրելն է: Էս մի երկու կանաչ տարածքն է մնացել, որ մենք ամառը օդ ունենք շնչելու, ոչ թե էս բետոնը»,-ասում է բնակիչներից Սվետլանա Ասլանյանը:
«Էս ցեմենտապատումը մեզ բացարձակ պետք չի, մենք ոռոգման ջրի համար ենք դիմել 3 տարի ու սպասում ենք»,-ասում է բնակիչներց Նունե Մամիկոնյանը:
21 բնակիչ նամակով դիմել են նաեւ քաղաքապետարան, որպեսզի աշխատանքները դադարեցվեն, սակայն պատասխան չեն ստացել: Իսկ կանաչապատ տարածքները ոռոգելու համար՝ 3 տարի առաջ քաղաքապետարան ուղարկած դիմումը նույնպես մնացել է անկատար:
Այգում շինարարության վրա աշխատող բանվորները պնդում են, որ կանաչապատ տարածքը «բարեկարգված այգու է վերածվելու»: Նրանք ցույց տվեցին նաեւ նախագիծը, ըստ որի, վերափոխվելու եւ բետոնապատվելու է այգին:
«Ոտքի ճանապարհ է լինելու, որի կողքը նստարաններ կդրվեն, հողն էլ բարձրացվում է , կանաչ է ցանվում, իսկ երեխաների համար ճոճանակ է լինելու»,-ասում են բանվորները ու հավելում, որ քաղաքապտարանի որոշմամբ են այդ աշխատանքերն իրականցնում:
Մինչդեռ բնակիչները դեմ են, որ իրենց երեխաները խաղան բետնապատված վայրում եւ ուզում են, որ կանաչ տարածքները պահպանվեն, երեխաներն էլ շարունակեն այդտեղ խաղալ:
«Կարծում եմ, որ ավագանու ընտրությունների հետ է կապված եւ շատ վստահ չեմ, որ քաղաքապետարանը գիտի էստեղ ինչ էր: Ո՚նց կարող են ասել մի կանաչապատումը վերացրեք, մյուսը անենք, այդդքան մենք ավելորդ փող ունե՚նք, թող գնան ծայրամասի վթարային շենքերը էդ գումարով այդ վերանորոգեն»,-ասում է Սվետլանա Ասլանյանը: