Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չի վերադարձրել գդալը

Հասարակություն
10ccaa5f287c32a99bf32f706edb68e7

Ապրիլի 28-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները թմրամիջոց պահելու կասկածանքով Ավանի Դուրյան թաղամասի թիվ 50 շենքի մոտից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Կարեն Ա.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել են 5 և 20 մլգ տարողության դատարկ ներարկիչներ և ապակյա սրվակ` շագանակագույն հեղուկանման զանգվածով: Կարեն Ա.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է:

Փաստի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ապրիլի 27-ին, ժամը 17.00-ին, Կարեն Ա.-ն, չարաշահելով 1943 թ. ծնված Լաուրա Ս.-ի վստահությունը, կրկնօրինակ պատրաստելու և հետ վերադարձնելու պատրվակով, նրանից վերցրել է 90 գ կշռով արծաթյա գդալ և չի վերադարձրել` պատճառելով 40.000 դրամի նյութական վնաս:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։