Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սեր եւ ծիծաղ» -ը՝ Նյու Յորքում

Հասարակություն
75b1249a74d4e5b29b12ddf17d3399c8

Նյու Յորքի Սրբոց Նահատակաց ամենօրյա վարժարանի նախազեռնությամբ, ապրիլի 28-ին Թեքեյան Մշակութային Միության «Մհեր Մկրտչյան» թատերախումբը ներկայացրեց իր նոր բեմադրությունր՝Ե.Օտյանի «Սեր եւ ծիծաղ» կատակերգությունը։

«Բեմադրության միջոցով մենք հնչեցնում ենք մայրենի լեզուն, որպեսզի մեր զավակներն ու թոռները լսեն եւ հիշեն, որ հայոց լեզուն կապրի եւ կհարատեւի: Ներկայացումից առաջացած գումարը, որպես հանգանակություն կտրամադրվի վարժարանի կրթաթոշակի եւ այլ կարիքների համար»,- ներկայացումից առաջ իր բացման խոսքում ասաց վարժարանի տնօրենուհի՝ Զարմինե Պողոսյանը :

Ճանաչված բեմադրող ռեժիսոր Գրիգոր Սաթամյանին հաջողվել էր գործողությունները խտացնել եւ այն մեծ հումորով եւ մանրամասնություններով ներկայացնել հանդիսատեսին։

Իրենց դերասանական վարպետությամբ եւ անմիջական խաղով աչքի ընկան դերասաններ՝ Գառնիկ Ներսիսյանը՝ Արթին աղա, Էլիզաբեթ Աքյանը՝ Եփիմե, Մեսաք Պողոսյանը՝ Մելքոն, Մելինե Խիկոյանը՝ Նմզար, Թալին Գարակեւիլյանը՝ Սողոմե, Հարութ Չաթմաչյանը՝ Միշել, Շմավոն Ադամյանը՝ Շավարշ, Հարութ Թագվորյանը՝ Ագրիբաս եւ որիշները : Բեմադրության երաժշտական ձեւավորումը կատարել էր Էդուարդի դերակատար, ճանաչված երաժիշտ Հարութ Պարսումյանը :

Լուսանկարները ՝ հեղինակի

ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Նյու Յորք