Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեղձի կորիզը՝ ապրուստի միջոց

Հասարակություն
24d9f276c905e811c2d027bb78516620

Նախկին ինժեներ Արա Վարդանյանը արդեն 20 տարի է յուրաքանչյուր շաբաթ-կիրակին անցկացնում է Վերնիսաժում:

Ապրուստ վաստակելու միջոցներից մեկն է դարձել դեղձի կորիզը:

44-ամյա Արան Վարդանյանը դեղձի կորիզներից ստանում է տարբեր չափի ու տեսակի բացառիկ քաղցրավենիքի ամաններ, զարդատուփեր, շրջանակներ ու ժամացույցներ,որոնք էլ վաճառում է Վերնիսաժում:

«Երբ ասում եմ,որ դեղձի կորզներից եմ պատրաստել,մարդիկ ապշած հարցնում են թե ինչպես եմ այսքան դեղձ կերել»,-ժպիտով պատմում է նա:

Իրականում Արան գյուղացիներից է գնում դեղձի կորիզներ,և ինչպես տեղեկացրեց`1 կիլոգրամի համար վճարում է 200 դրամ:

«50 հատիկ կորիզից կարողանում եմ ստանալ մեկ նմուշ»,-պատմեց նա:

Չնայած աշխատանքի սեզոնային բնույթին՝Արան չի բողոքում:Նա վստահեցնում է,որ հաճույքով է պատրաստում նմուշները ու ավելի մեծ հաճույքով Վերնիսաժում վաճառում:

«Ես իմ պատրաստած նմուշները վերավաճառողներին չեմ վստահում:Եթե ստացվում է,որ մի շաբաթ կամ կիրակի չեմ գալիս,զգում եմ,որ մի բան պակասում է»,-անկեղծանում է նա:

Ի դեպ, դեղձի կորիզից պատրաստած իրերի գինը տատանվում է 2000-5000 դրամի սահմաններում: